
Էրդողանը կոչ է արել տնտեսական սահմանափակումներ կիրառել Իսրայելի նկատմամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի իր գործողությունները տարածաշրջանում, ուստի անհրաժեշտ է տնտեսական սահմանափակումներ կիրառել այդ երկրի դեմ։ Նրա խոսքով՝ այդ հնարավորությունն ունեն Արաբական երկրների լիգան և Իսլամական համագործակցության կազմակերպությունը։
«Մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը՝ Իսրայելի դեմ պատժամիջոցները խստացնելու համար։ Մենք պետք է օգտագործենք միջազգային իրավական մեխանիզմներ՝ Իսրայելի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար։ Իսրայելն առաջիկայում կանգ չի առնի առանց վճռական արձագանքի և պատժամիջոցների, այլ միայն կարագացնի իր օկուպացիայի և անկայունացման քաղաքականությունը։ Հարկավոր է հիմա ընդլայնել մեր համագործակցությունը՝ հաջորդ 10 տարիներին հաղթանակ տանելու համար», – ասել է Էրդողանը Դոհայում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթնաժողովին։