
Ադրբեջանական SOCAR -ը 500 միլիոն եվրո շահույթ ունեցող իտալական նավթավերամշակման գործարան է գնել․ Reuters
Italiana Petroli-ի հիմնադիր ընտանիքը համաձայնել է վաճառել նավթավերամշակման գործարանն Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR)․Reuters–ին հայտնել են երկու աղբյուրներ։
Վերջիններս չեն բացահայտել համաձայնագրի ֆինանսական պայմանները։
IP-ն ունի օրական մոտ 200,000 բարել ընդհանուր վերամշակման հզորություն և շահագործում է ավելի քան 4,500 բենզալցակայանների ցանց։ Այն նաև ունի կարևոր պահեստավորման և տրանսպորտային ակտիվներ Իտալիայում, այդ թվում՝ ավիացիոն վառելիքի համար։
Անցյալ տարի այն գրանցել է գրեթե 500 միլիոն եվրոյի ճշգրտված հիմնական շահույթ։
Ձեռքբերումը կբարձրացնի SOCAR-ի ներկայությունը Միջերկրածովյան վառելիքի շուկայում։ Ընկերությունն արդեն իսկ տիրապետում է Թուրքիայում օրական 200,000 բարել հզորությամբ STAR վերամշակման գործարանին։