
ԱՄՆ-ն կրկին հարվածել է Վենեսուելայից թմրանյութերով բեռնված նավի․ կան զոհեր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ԶՈՒ-ն սեպտեմբերի 15-ին հարվածել է ենթադրաբար վենեսուելական նավի, որը թմրանյութեր էր տեղափոխում. հայտնում է Սպիտակ տունը։
Ըստ Թրամփի՝ հարվածը հասցվել է, երբ նավը գտնվել է միջազգային ջրերում և ուղևորվում էր ԱՄՆ։ Հարձակման հետևանքով զոհվել է նավի վրա գտնվող երեք տղամարդ։
ԱՄՆ նախագահը հրապարակել է նաև տեղի ունեցածի տեսանյութը։
Թրամփը նշել է, որ սա «երկրորդ հարվածն էր՝ ուղղված չափազանց դաժան թմրակարտելներին և նարկոահաբեկիչներին»։
Առաջին հարվածը հասցվել էր սեպտեմբերի սկզբին։