
«Զանգեզուրի միջանցքի» կառուցապատումը 95%-ով ավարտված է. ադրբեջանական ԶԼՄ-ներ
«Զանգեզուրի միջանցքի»՝ Հորադիզ–Ջաբրայիլ–Զանգիլան–Աղբանդ (Հորադիզ- Ջրական- Կովսական-Աղբենտ) ճանապարհի կառուցապատումն արդեն 95%-ով ավարտված է. գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ընդհանուր երկարությունը 149,9 կմ է, որից 123,6 կմ կազմում է հիմնական ճանապարհը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այն կառուցվում է ժամանակակից ստանդարտների և բարձր որակի պահանջների համաձայն։
Ճանապարհի տեխնիկական կարգը 1B է, ինչը թույլ է տալիս արագ և անվտանգ երթևեկություն։
Ճանապարհի հիմնական հատկանիշներն են․
լայնությունը՝ 14–21 մետր
ճանապարհի հիմքը՝ 21,5–29,5 մետր
երթևեկության գոտիների թիվը՝ 4–6