
Երուսաղեմը մեր քաղաքն է, միշտ մերն է լինելու, ձեր քաղաքը չէ. Նեթանյահուն՝ Էրդողանին
Երուսաղեմը պատկանում է և միշտ պատկանելու է Իսրայելին․ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քաղաք կատարած այցի ժամանակ, հաղորդում է lenta.ru-ն՝ հղում տալով The Times of Israel-ին:
Պարբերականը նշում է, որ Իսրայելի վարչապետի խոսքերը ուղղված էին Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով 2020 թվականին ակնարկել էր, որ Երուսաղեմը պատկանում է Թուրքիային՝ Օսմանյան կայսրության կազմում գտնվելու իր անցյալի պատճառով։
«Սա մեր քաղաքն է, պարոն Էրդողան։ Սա ձեր քաղաքը չէ, սա մեր քաղաքն է։
Սա միշտ մեր քաղաքը կլինի։ Այն այլևս բաժանված չի լինի», – ասել է Նեթանյահուն։