
Բաքվում գտնվող Վիգենը հացադուլից հյուծվում է. կինը ահազանգում է
Ադրբեջանական բանտում անօրինական պահվող Վիգեն Էուլջեքչյանը ավելի քան 20 օր է՝ հացադուլի մեջ է։
Հարազատները տեղեկություն չունեն առողջական վիճակից: Ընտանիքը երջանիկ չէ. երեխաները շատ են զգում հոր կարիքը. ասում է Վիգենի կինը, իսկ որդին անընդհատ հետաձգում է հարսանիքը՝ սպասելով գերությունից հոր վերադարձին։