Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կմասնակցեն բրյուսելյան գագաթնաժողովին
Հայաստանի և Ադրբեջանի
արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 11-ին Բրյուսելում
կմասնակցեն «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին: Այս մասին տեղեկանում ենք Եվրամիության
խորհրդի կայքից։
Հանդիպմանը կմասնակցեն
ԵՄ երկրների ԱԳ նախարարները, ինչպես նաև նրանց գործընկերները «Արևելյան գործընկերության»
հինգ երկրներից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից (վեցերորդը՝
Բելառուսը, չի մասնակցի):
Գագաթաժողովը կանցկացվի
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր
ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ: Հանդիպմանը կմասնակցի նաև ԵՄ հանձնակատար
Օլիվեր Վարհեին: