17 Սեպ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լուկաշենկոն ներում է շնորհել 25 դատապարտյալի, այդ թվում՝ քաղբանտարկյալների

Լուկաշենկոն ներում է շնորհել 25 դատապարտյալի, այդ թվում՝ քաղբանտարկյալների

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել 25 մարդու, այդ թվում՝ «ծայրահեղական ուղղվածության» հանցագործությունների համար դատապարտվածների։ Այս մասին գրում է «Բելտա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը։

Այս որոշումը, ինչպես հաղորդվում է, կայացվել է Ազգային միասնության օրվա նախօրեին։ Մամուլի ծառայության տվյալներով՝ ներում է շնորհվել 12 կնոջ և 13 տղամարդու։

«Մինչև 40 տարեկան 19 մարդ։ Նրանցից շատերն ունեն երեխաներ, իսկ դատապարտվածներից մեկը բազմազավակ մայր է։ Ներված անձանցից մեկը հանցագործությունը կատարել է անչափահաս տարիքում», – ասվում է հայտարարության մեջ։

Բոլոր ներվածները «խոստովանել են իրենց մեղքը և զղջացել իրենց գործողությունների համար՝ հավատարիմ մնալով օրինապահ ապրելակերպին», – նշել է մամուլի ծառայությունը։

«Վյասնա» իրավապաշտպան կենտրոնը նշում է, որ ներվածների թվում կան քաղբանտարկյալներ, քանի որ հայտարարության մեջ խոսքը վերաբերում է «ծայրահեղական հանցագործությունների համար դատապարտվածներին»։ Դեռևս անհայտ է, թե քանի քաղբանտարկյալ կա ներվածների թվում։

Ռազմագերիներ