
Ամերիկյան տեխնոհսկաները 42 մլրդ դոլար կներդնեն Մեծ Բրիտանիայի տեխնոոլորտում․Reuters
Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն համաձայնել են տեխնոլոգիական ոլորտում ընդհանուր առմամբ մոտ 42 միլիարդ դոլարի ներդրումներ անել․ թագավորության տեխնոլոգիական բարգավաճման համար կարևոր գործարքի մասին հայտնում է Reuters-ը։
Համաձայնագիրը ենթադրում է ԱՄՆ-ի օգնություն բրիտանական արհեստական բանականության (AI) և քվանտային տեխնոլոգիաների զարգացման գործում: Բացի այդ, բազմամիլիարդ դոլարանոց գործարքը ենթադրում է միջուկային էներգիայի ոլորտի ընկերությունների միջև գործընկերություն: Մասնագետները ձեռք բերված համաձայնագիրն անվանել են «տեխնոլոգիական բարգավաճման վերաբերյալ գործարք»։
Ըստ դրա հիմնական պայմանների՝ ամերիկյան տեխնոլոգիական հսկաները՝ Microsoft-ը, Nvidia-ն, Google-ը և OpenAI-ը բրիտանական տնտեսությունում ընդհանուր առմամբ կներդնեն 31 միլիարդ ֆունտ ստեռլինգ (մոտ 42,3 միլիարդ դոլար):
Արդյունքում, կանխատեսվում է, որ թագավորությունը 2026 թվականի վերջին կունենա Եվրոպայի ամենամեծ Nvidia գրաֆիկական պրոցեսորների կլաստերը։