17 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը պատմական այցով Մեծ Բրիտանիայում է. ի՞նչ է ակնկալում բրիտանական կառավարությունը

Թրամփը պատմական այցով Մեծ Բրիտանիայում է. ի՞նչ է ակնկալում բրիտանական կառավարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանիա Թրամփը ժամանել են Մեծ Բրիտանիա՝ երկօրյա պետական այցով։ Նախատեսվում է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն այսօր Վինձոր ամրոցում կընդունի ամերիկացի առաջնորդին, իսկ ավելի ուշ Թրամփը բանակցություններ կունենա Միացյալ Թագավորության վարչապետ Քեյր Սթարմերի հետ՝ նրա ամառային նստավայր Չեքերսում. գրում է Euronews-ը:

Սա Թրամփի  պետական երկրորդ այցն է Մեծ Բրիտանիա, ինչը նախագահը համարում է բացառիկ պատիվ։ Նրա խոսքով՝ առաջին անգամ Վինձոր ամրոցն օգտագործվում է այս նպատակով, մինչդեռ նախկինում նման ընդունելություններ հիմնականում անցկացվել են Բուքինգհեմյան պալատում:

Այցի շրջանակում նախատեսված են նաև պաշտոնական արարողակարգային միջոցառումներ՝ ձիաքարշ կառքերով հանդիսավոր երթ, զինվորական պահակախմբի մասնակցությամբ ընդունելություն, նաև պետական ճոխ ընթրիք Վինձոր ամրոցում:

Բրիտանական կառավարությունը հույս ունի, որ այցի ընթացքում կնքվելիք բազմամիլիարդանոց տեխնոլոգիական գործարքը կդառնա ուժեղ ազդակ՝ ամրապնդելու ԱՄՆ–Բրիտանիա հարաբերությունները, չնայած Ուկրաինայի պատերազմի, Մերձավոր Արևելքի ճգնաժամի և արևմտյան դաշինքի ապագայի շուրջ առկա տարաձայնություններին։

Ռազմագերիներ