17 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բռնություն՝ Հայկ Մարությանի խոսնակի դեմ

Բռնություն՝ Հայկ Մարությանի խոսնակի դեմ

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի նկատմամբ բռնության դեպք է արձանագրվել։ Գլխավոր դատախազությունը քրեական վարույթ է սկսել ֆիզիկական վնաս պատճառելու հոդվածով։

Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ դիմակավորված անձը հարձակվել և ծեծել է Կարապետյանին։ Ավելի վաղ հենց Կարապետյանն էր հայտնել , որ Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիք Բաբայանը իր ֆեյսբուքյան գրառման համար նախ սպառնացել ու հայհոյել, ապա նույնիսկ ծեծի է ենթարկել իրեն։

Ռազմագերիներ