17 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Գրին քարտը» ցանկանում են վճարովի դարձնել՝ յուրաքանչյուր դիմումի համար գանձելով մեկ դոլար

«Գրին քարտը» ցանկանում են վճարովի դարձնել՝ յուրաքանչյուր դիմումի համար գանձելով մեկ դոլար

ԱՄՆ պետքարտուղարությունն առաջարկել է ԱՄՆ-ում մշտական ​​բնակության թույլտվություն («Գրին քարտ») շնորհող ամենամյա վիճակախաղի ծրագրի համար մեկ դոլար գրանցման վճար սահմանել։

Համապատասխան փոփոխություններ են առաջարկվում Պետքարտուղարության Հյուպատոսական գործերի բյուրոյի հյուպատոսական վճարների ցանկում․ տեղեկանում ենք Դաշնային ռեեստրի կայքից։

Պետքարտուղարության տվյալներով՝ այս քայլը «հավասարաչափ կբաշխի վիճակախաղի գրանցման բեռը» բոլոր մասնակիցների, այլ ոչ թե միայն հաղթողների միջև։

«Գրին քարտ» ծրագիրն ԱՄՆ–ում գործում է 1990 թվականից ի վեր։  Նախորդ բոլոր տարիներին վիճակախաղին մասնակցությունն անվճար էր։

 

Ռազմագերիներ