
Կյանքից հեռացել է ԱԶԲ զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը
48 տարեկանում կյանքից հեռացել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը. այս մասին տեղեկացնում է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակը։
«Դոն Լամբերտը ԱԶԲ-ում ծառայել է ավելի քան 17 տարի՝ դրսևորելով բացառիկ առաջնորդի, նվիրված գործընկերոջ և ազնիվ ընկերոջ հատկություններ։ Նա խորապես հավատում էր ԱԶԲ-ի առաքելությանը՝ աջակցել զարգացող երկրներին, և անգամ հիվանդության ընթացքում շարունակել էր աշխատել նույն նվիրումով ու անդրդվելի հանձնառությամբ»,– ասված է հրապարակման մեջ։