17 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ է չեղյալ հայտարարվել Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ ներկայացումը

Ինչո՞ւ է չեղյալ հայտարարվել Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ ներկայացումը

Չեղյալ է հայտարարվել է «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը, որի գլխավոր դերակատարը դերասան Մկրտիչ Արզումանյանը։ Ներկայացման չեղյալ հայտարարվելու մասին հրապարակում էր արել ֆեյսբուքի օգտատեր Արման Հայրապետյանը։

ABC Mediaի հետ զրույցում Հայրապետյանը պատմել է, որ ներկայացումից մի քանի օր առաջ տեղեկացրել են, որ այն չեղյալ է հայտարարվել ու պետք է վերադարձնել տոմսը։

«Ընկերներիցս մեկը գնել էր ներկայացման տոմսը, իսկ նախորդ շաբաթ տեղեկացրել են, որ ներկայացումը չեղյալ է հայտարարվել, և եկել ու տոմսերը հետ են վերցրել»,-պատմել է Արման Հայրապետյանը։

ABC Media-ի հետ զրույցում «Հրեշը լուսնի վրա» ներկայացման ռեժիսոր Կարո Բալյանն ասաց, որ ներկայացումը չեղյալ է հայտարարվել տեխնիկական խնդիրների պատճառով, եթե ամեն ինչ հարթվի, ներկայացման նոր օր կնշանակվի։ Նշենք, որ «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը Ցեղասպանությունը վերապրածների մասին է։ Այն նախատեսված էր սեպտեմբերի 18-ին։

Ռազմագերիներ