
Սերբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը գոլ խփելուց րոպեներ անց մահացել է խաղադաշտում
Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» նախկին ավագ, Սերբիայի հավաքականի անդամ Դեյան Միլովանովիչը մահացել է վետերանների խաղի ժամանակ՝ 41 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է բելգրադյան ակումբի կայքը։
Նախօրեին տեղի է ունեցել «Ցրվենա Զվեզդայի» և ՊԿԲ-ի վետերանների ընկերական հանդիպումը: 7-րդ րոպեին Միլովանովիչը գոլ է խփել. որոշ ժամանակ անց ֆուտբոլիստը պատրաստվում էր իրացնել անկյունային հարվածը, սակայն կորցրել է գիտակցությունը և ընկել խոտածածկին:
Օպերատիվորեն ժամանած արտակարգ ծառայությունները չեն կարողացել գիտակցության բերել Միլովանովիչին, նա մահացել է սրտի կրկնակի կաթվածից։