Արցախում իշխող խմբակցությունն
ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանի թեկնածությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում արտահերթ նիստ է մեկնարկել՝
խորհրդարանի ղեկավար ընտրելու օրակարգով։
Արցախում իշխող Ազատ Հայրենիք-ՔՄԴ խմբակցությունն Ազգային ժողովի
նախագահի պաշտոնում առաջադրել է ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի
թեկնածությունը։
Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի
29-ին հրաժարական էր ներկայացրել՝ առողջական խնդիրների պատճառով։