18 Սեպ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով 3 ոստիկան է զոհվել, ևս 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով 3 ոստիկան է զոհվել, ևս 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք ոստիկան է մահացել,  ևս երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են. գրում է BBC-ն:

Դեպքը տեղի է ունեցել Յորք շրջանի Կոդորուս գյուղում, երբ ոստիկանները ձերբակալման օրդեր էին կատարում: Այդ ժամանակ տղամարդը կրակել է նրանց վրա։

Փենսիլվանիայի նահանգային ոստիկանության կոմիսար Քրիստոֆեր Փարիսը տեղեկացրել է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14:00-ի սահմաններում:  Հրաձգության վայրից ներկայացված լուսանկարները ցույց են տալիս, թե ինչպես է ոստիկաններից մեկը տեղափոխվում բժշկական ուղղաթիռով։

Ոստիկանները կրակահերթով սպանել են հարձակվողին:

Ռազմագերիներ