18 Սեպ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը պետք է դադարի իրեն «աշխարհի կայսր» համարել․ Բրազիլիայի նախագահ

Թրամփը պետք է դադարի իրեն «աշխարհի կայսր» համարել․ Բրազիլիայի նախագահ

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է դադարի իրեն «աշխարհի կայսր» համարել և պետք է քաղաքակիրթ երկխոսություն սկսի այլ երկրների հետ․ գրում է ТАСС–ը։

«Ես հարաբերություններ չունեմ Թրամփի հետ, քանի որ նախագահ չէի, երբ Թրամփն առաջին անգամ ընտրվեց։ Նա հարաբերություններ ունի [2019-2022 թվականներին Բրազիլիայի նախագահ] Բոլսոնարուի հետ, այլ ոչ թե Բրազիլիայի», – ասել է նա։

Լուլա դա Սիլվան նշել է, որ «երբեք չի փորձել զանգահարել» Թրամփին՝ ԱՄՆ մաքսատուրքերը քննարկելու համար, քանի որ «երբեք չի ցանկացել խոսել»։ Բրազիլիայի առաջնորդը նաև ընդգծել է, որ պատրաստ կլինի «ողջունել» Թրամփին հաջորդ շաբաթ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, բայց հավելել է, որ Թրամփը չպետք է իրեն «աշխարհի կայսր» համարի։

Լուլա դա Սիլվան ընդգծել է, որ ամերիկացի առաջնորդը և նրա վարչակազմը, բրազիլական ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելիս, Բրազիլիայի հետ «քաղաքակիրթ ձևով» չեն շփվել։

Նա նաև հերքել է այն պնդումները, թե Բրազիլիան օգնում է Ռուսաստանի ռազմական գործողություններին Ուկրաինայում՝ գնելով ռուսական նավթ։ «Բրազիլիան չի ֆինանսավորում Ռուսաստանին։ Մենք նավթ ենք գնում Ռուսաստանից, քանի որ մեզ անհրաժեշտ է նավթ գնել։ Չինաստանին, Հնդկաստանին, Մեծ Բրիտանիային և ԱՄՆ-ին նույնպես անհրաժեշտ է նավթ գնել», – ասել է Լուլա դա Սիլվան։

 

Ռազմագերիներ