
ԱՄՆ-ն կչեղարկի վիզաները Չարլի Քըրքի մահը «տոնող» մարդկանց համար
Միացյալ Նահանգները չեղյալ է հայտարարում և մերժում վիզաների տրամադրումը պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունը տոնող մարդկանց․ X-ի գրառման մեջ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ամերիկան չի ընդունի մեր համաքաղաքացիների մահը տոնող օտարերկրացիներին։ Վիզաների չեղարկումն ընթացքի մեջ է։ Եթե դուք այստեղ եք վիզայի միջոցով և ողջունում եք քաղաքական գործչի հրապարակային սպանությունը, պատրաստ եղեք արտաքսվել»,- գրել է Ռուբիոն։
Նշվում է, որ պարզ չէ, թե քանի վիզա է չեղարկվել կամ մերժվել մինչև այս պահը։