
Չարլի Քըրքի սպանության մասին արված մեկնաբանությունների պատճառով դադարեցվել է Ջիմի Քիմմելի շոուի հեռարձակումը
Walt Disney-ին պատկանող ABC հեռուստաալիքն անորոշ ժամանակով դադարեցնում է «Jimmy Kimmel Live» հաղորդման հեռարձակումը՝ շոուի հաղորդավար Ջիմի Քիմմելի կողմից պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության մասին արված մեկնաբանություններից պատճառով․ գրում է BBC-ն։
««Jimmy Kimmel Live»-ն անորոշ ժամանակով կհեռացվի եթերից», – հայտարարության մեջ ասել է հեռուստաալիքի խոսնակը։
Այս շաբաթվա սկզբին Քիմմելն իր շոուի ժամանակ ասել էր, որ Թրամփի «ավազակախումբը» փորձում է քաղաքական միավորներ վաստակել Քըրքի սպանության միջոցով։
CNN-ի հաղորդմամբ՝ որոշումը կայացվել է ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմի պաշտոնյան, որը պատասխանատու էր ABC-ի տեղական կայանների լիցենզավորման համար, հրապարակավ ճնշում գործադրեց ընկերության վրա՝ Քիմմելին պատժելու համար։
Հաղորդման եթերից հեռացվելու մասին լուրի առնչությամբ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ դա «հիանալի լուր է Ամերիկայի համար»։