18 Սեպ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը «մեծ ուրախությամբ» ANTIFA–ն խոշոր ահաբեկչական կազմակերպություն է հայտարարել

Թրամփը «մեծ ուրախությամբ» ANTIFA–ն խոշոր ահաբեկչական կազմակերպություն է հայտարարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակողմյան քաղաքական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունից հետո հայտնել է ձախակողմյան խմբավորումների դեմ նոր միջոցառումների մասին՝ ANTIFA ​​շարժումն անվանելով «ահաբեկչական կազմակերպություն»։

«Մեծ ուրախությամբ տեղեկացնում եմ մեր բազմաթիվ ամերիկացի հայրենասերներին, որ ես ANTIFA–ն՝ հիվանդ, վտանգավոր, ձախակողմյան աղետը, հայտարարում եմ խոշոր ահաբեկչական կազմակերպություն», – գրել է Թրամփը TruthSocial սոցիալական մեդիահարթակում։

 ԱՄՆ նախագահը հավելել է, որ «համառորեն խորհուրդ է տալիս» մանրակրկիտ հետաքննություն անցկացնել հակաֆաշիստների ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ։

Դեռևս պարզ չէ, թե ինչ իրավական ուժ ունի Թրամփի հայտարարությունը։

Ռազմագերիներ