18 Սեպ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Meta-ն ներկայացրել է իր առաջին խելացի ակնոցները

Meta-ն ներկայացրել է իր առաջին խելացի ակնոցները

Meta-ն չորեքշաբթի թողարկել է իր առաջին խելացի ակնոցները՝ ներկառուցված էկրանով․ գրում է CNNը։

Meta Ray-Bans Display ակնոցները աջ ոսպնյակում ունեն փոքր թվային էկրան՝ հիմնական գործողությունների, օրինակ՝ ծանուցումների համար: Դրանց գինը կսկսվի 799 դոլարից և խանութներում հասանելի կլինի սեպտեմբերի 30-ից:

Գնի մեջ ներառված է նաև թևնոց, որը ձեռքի ժեստերը վերածում է հրամանների, ինչպիսիք են հաղորդագրություններին և զանգերին պատասխանելը: Նշվում է, որ նոր խելացի ակնոցները ընկերության հաջորդ քայլն է դեպի ապագա, որտեղ մարդիկ ավելի քիչ ժամանակ կանցկացնեն՝ նայելով հեռախոսի էկրանին։

Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը նոր արտադրանքի մասին հայտարարել է ընկերության ամենամյա Connect միջոցառման ժամանակ, որտեղ Meta-ն նաև ցուցադրել է նոր սպորտային ակնոցներ՝ Meta Oakley Vanguard-ը, և իր Quest 3 վիրտուալ իրականության ականջակալների նոր տարբերակը, որը ներառում է խաղեր և զվարճանքի նոր հավելված։

Ռազմագերիներ