
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքերը և այժմ 103-րդն է
ՖԻՖԱ-ն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված վարկանիշային աղյուսակը։
Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ցանկի համեմատ բարելավել է դիրքերը երկու հորիզոնականով և այժմ 103-րդն է։
Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականն առաջին տեղը զիջել է Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիային։
Թոփ-10 հավաքականները՝
1․ Իսպանիա
2․ Ֆրանսիա
3․ Արգենտինա
4․ Անգլիա
5․ Պորտուգալիա
6․ Բրազիլիա
7․ Նիդերլանդներ
8․ Բելգիա
9․ Խորվաթիա
10․ Իտալիա