18 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիայի արտգործնախարարը Վաշինգտոնում է՝ վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ

Սիրիայի արտգործնախարարը Վաշինգտոնում է՝ վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շիբանին պաշտոնական այցով ժամանել է Միացյալ Նահանգներ․ գրում է Reuters-ը։

«Արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շիբանին և նրան ուղեկցող պատվիրակությունը պաշտոնական, պատմական այցով ժամանել են Վաշինգտոն։ Սա Սիրիայի արտաքին գործերի նախարարի առաջին այցն է Միացյալ Նահանգներ վերջին 25 տարվա ընթացքում»,- ասվում է  Սիրիայի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Reuters-ը հայտնում է, որ աշ-Շիբանին կհանդիպի ԱՄՆ օրենսդիրների հետ՝ քննարկելու իր երկրի նկատմամբ ԱՄՆ մնացյալ պատժամիջոցների վերացման հարցը։

ԱՄՆ-ն այժմ ձգտում է սիրիացի քրդերի շրջանում իր վաղեմի դաշնակիցներին ինտեգրել նախագահ Ահմեդ ալ-Շարաայի կենտրոնական վարչակազմ։

Միացյալ Նահանգները նաև միջնորդ է հանդիսացել Իսրայելի և Սիրիայի միջև: Ալ–Շարաան, որը հաջորդ շաբաթ պետք է այցելի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար, հայտարարել է, որ Իսրայելի հետ անվտանգության համաձայնագրի կնքման բանակցությունները կարող են արդյունքներ տալ «առաջիկա օրերին»։

Ռազմագերիներ