Ֆրանսիան պահանջում է վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր
թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է, որ Ֆրանսիան պահանջում է վերականգնել ազատ տեղաշարժը
Լաչինի միջանցքով։
«Ֆրանսիան պահանջում է վերականգնել ապրանքների և մարդկանց ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
երկու ուղղություններով, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը
բնակչությանը», – գրել է ֆրանսիացի դիվանագետը։