14 Նոյ
2024
2.3° c ԵՐԵՎԱՆ
-1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարդկանց սովից մահանալու սրտաճմլիկ իրականությունն աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ․ Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Արցախի շրջափակմանը

Մարդկանց սովից մահանալու սրտաճմլիկ իրականությունն աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ․ Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Արցախի շրջափակմանը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ
Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախի շրջափակմանը։

 «Ավելի քան 30 000 երեխա և նրանց ընտանիքները Լեռնային Ղարաբաղում արդեն 8 ամիս
ենթարկվում են շրջափակման և տառապանքների: Իրենց հայրենիքում նրանք սովի և հումանիտար
աղետի եզրին են՝ առանց կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցների, սննդի կամ այլ
անհրաժեշտ պարագաների։

Մարդկանց սովից մահանալու
սրտաճմլիկ իրականությունն աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Հանուն
երեխաների պետք է վերջ տալ այս պատերազմին, որպեսզի նրանք սկսեն վերականգնվել: Պետք
է սկզբունքային և անարգել մարդասիրական հասանելիություն ապահովել Լաչինի միջանցքով»,-
գրել է Մխիթարյանը: