18 Սեպ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Արմավիր գարդեն»-ից վերցված սննդամթերքի նմուշներում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ

«Արմավիր գարդեն»-ից վերցված սննդամթերքի նմուշներում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ

Հայտնի են անհատ ձեռնարկատեր Զավեն Շախիկյանին պատկանող «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտից (քաղաք Արմավիր, Հանրապետության 2) նմուշառված սննդամթերքի լաբորատոր փորձաքննության արդյունքները:

Ըստ այդմ՝ «թարմ հավ», «հավով պիցցա», «հավի թևիկներ» արտադրատեսակները մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ  (ՄԱՖԱնՄՔ), իսկ «հավով աղցան»-ը՝ ՄԱՖԱնՄՔ և Ախտածին ա/թ սալմոնելաններ, ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:

Սեպտեմբերի 8-ին 12 քաղաքացի, որոնք «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտում կերել էին հավի մսից պատրաստված ուտեստներ, ընդունվել էին բժշկական կենտրոն՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ:

Սեպտեմբերի 9-ից, հայտնաբերված նաև սանիտարահիգենիկ խախտումների հիմքով, Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցված է:

Ռազմագերիներ