25 Նոյ
2024
12.7° c ԵՐԵՎԱՆ
8.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոնֆետներ` միայն «թղթի վրա». արցախցի երեխաների առօրյան

Կոնֆետներ` միայն «թղթի վրա». արցախցի երեխաների առօրյան

Արցախում անգամ դատարկ ցուցափեղկերը տեսնելուց հետո երեխաները չեն
հավատում, որ օրինակ` կոնֆետ, հյութ կամ պաղպաղակ չկա։

Ծնողներն էլ, նրանց մանկապարտեզ տանելով, մտածում են, որ գոնե իրար
նայելով եղածը կուտեն, միասին կխաղան ու շրջափակման ազդեցությունը շատ չեն զգա։ Բայց
մանկապարտեզում էլ նրանք շարունակում են մտածել քաղցրավենիքի, սիրած ուտելիքների մասին,
իսկ կոնֆետը պարզապես նկարում են թղթի վրա։ Արցախցի շատ երեխաներ մանկապարտեզ գնալու
հնարավորությունից էլ են զրկված. տրանսպորտ չկա։

Թե ինչ են ուզում արցախցի փոքրիկները, ինչ տրամադրությամբ են գնում
մանկապարտեզ ու վերադառնում տուն, դիտեք Արցախում ABC Media-ի թղթակցի պատրաստած ռեպորտաժում։