23 Դեկ
2024
4.6° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միջազգային կազմակերպություններն ու դերակատարները պետք է խոսքից անցնեն գործի. Արցախի ԱԳՆ

Միջազգային կազմակերպություններն ու դերակատարները պետք է խոսքից անցնեն գործի. Արցախի ԱԳՆ

Կարևորում ենք Միավորված ազգերի կազմակերպության, Եվրամիության,
Եվրոպայի խորհրդի և այլ հեղինակավոր միջազգային դերակատարների կողմից ամենաբարձր մակարդակով
հնչեցվող կոչերը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն անհապաղ
դադարեցնելու վերաբերյալ բայց ակնհայտ է, որ դրանք որևէ ազդեցություն չեն ունենում
Ադրբեջանի ղեկավարության վրա. ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ ամենաթողության և լիակատար անպատժելիության պայմաններում
Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը և սովամահ անում Արցախի
120 000 բնակիչներին՝ նրանց համար ստեղծելով անտանելի կենսապայմաններ։

«Արցախ հումանիտար օգնություն հասցնելու համար այլընտրանքային ճանապարհների
օգտագործման հնարավորության մասին վերջին շրջանում Ադրբեջանից հնչող հայտարարությունները
հերթական անգամ ցույց են տալիս, որ Բաքուն շրջափակումն օգտագործում է որպես զենք և
Արցախի ժողովրդին ճնշելու միջոց։ Ադրբեջանը մարդկանց տառապանքներն ու իր իսկ ստեղծած
հումանիտար ճգնաժամը օգտագործում է սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար։
Ադրբեջանի նման գործողությունները և գործելակերպը հակամարդկային լինելու պատճառով 
պետք է ամենավճռական ձևով մերժվեն միջազգային հանրության կողմից։

Այս կապակցությամբ հերթական անգամ հաստատակամորեն կոչ ենք անում
բոլոր շահագրգիռ պետություններին, միջազգային կազմակերպություններին և մյուս միջազգային
դերակատարներին խոսքից անցնել գործի՝ վերջ դնելու Ադրբեջանի կողմից Արցախի և նրա ժողովրդի
դեմ իրականացվող միջազգային հանցագործություններին»,- ասված է հայտարարության մեջ։