
11։41. 35 տարի անց էլ ցնցվող շենքերը հիշողություններում են
35 տարի առաջ՝ այս օրը Սպիտակը, Գյումրին, Ստեփանավանն ու Վանաձորը ցնցվում էին։ 6,8-7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը հիմնովին քանդել էր Սպիտակ քաղաքն ու 58 գյուղ։ Անօթևան մնաց 514 000 մարդ։ 11։41-ը երկրաշարժից փրկվածների մոտ այսօր էլ ցնցումներ է առաջացնում, բայց հիշողությունում․ ինչպես էր վայրկյանների ընթացքում ճաքճքում հողը, ավերվում շենքեր, դպրոցներ․ որտեղ իրենց հարազատները, ծնողներն ու երեխաներն էին։