Արցախի անմարդկային շրջափակումն անմարդկային վնաս է հասցնում ժողովրդին. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակումը և Արցախի
անմարդկային շրջափակումն անմարդկային վնաս են հասցնում Արցախի ժողովրդին. X-ի
(Twitter) իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Դրա հետևում կանգնած է 120 000 մարդու իրական պատմություն, որոնցից
յուրաքանչյուրը տառապում է հայրենիքից, ընտանիքից, սիրելիից զրկվելու ցավից»,- գրել
է նա՝ կիսվելով Ստեփանակերտի բնակչի պատմությունը լուսաբանող Euronews-ի տեսանյութը։
Տեսանյութում Երեւանում քաղցկեղից բուժվող Վաչիկ Բաբաջանյանը ասում
է, կարոտում է, կարոտին չի դիմանում. «Հիվանդությունից չեմ վախենում, ցավերից էլ, դիմանում
եմ, մենակ կարոտին չեմ դիմանում, կարոտախտը խեղդում է ինձ, դժվար է: Սարսափելին հայրենիքի
կարոտն է»: