19 Սեպ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը կոչ է անում ԱՄՆ կարգավորող մարմիններին սահմանափակել քննադատական մեդիան

Թրամփը կոչ է անում ԱՄՆ կարգավորող մարմիններին սահմանափակել քննադատական մեդիան

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է, որ կարգավորող մարմինները սահմանափակեն քննադատական մեդիան. գրում է  Al Jazeera-ն:

Այս հայտարարությունը նա արել է գիշերը, երբ շարունակում էր արձագանքել Ջիմի Քիմելի հեռուստաշոուի դադարեցմանը: Մամուլն ու այլ գործիչները, որոնք քննադատել էին պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի  սպանությունը, վախ են առաջացրել,  որ ազատ խոսքի իրավունքը վտանգված է:

Ջիմի Քիմելի շոուն եթերից հեռացվել է չորեքշաբթի, ինչը քննադատները կապել են նրա՝ Քըրքի սպանության մասին մեկնաբանությունների հետ: Քիմելը նախկինում հաճախ էր քննադատական հեգնանքով անդրադարձել Թրամփին:

Թրամփը իր Truth Social հարթակում գրել է, որ Քիմելը «ծիծաղելի վիճակում է հայտնվել», կիսվելով տեսանյութով, որտեղ 2022-ի Օսկարների ժամանակ հեգնում էր նախագահին:

Նույն օրը Թրամփը ասել է, որ Քիմելը հեռացվել է աշխատանքից, քանի որ նա վատաբանել է հայտնի պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքին:

Թրամփը լրագրողներին նաև ասել է, որ ԱՄՆ հեռուստատեսությունները կարգավորող Federal Communications Commission (FCC) մարմինը պետք է մտածի այն հեռուստաընկերությունների լիցենզիաները կասեցնել կամ վերցնել, որոնք քննադատական մոտեցում ունեն Թրամփի նկատմամբ:

Disney-ին պատկանող ABC ցանցը անորոշ ժամանակով հեռացրել է Jimmy Kimmel Live շոուն եթերից՝ Քիմելի բացման մոնոլոգի պատճառով, որտեղ նա ասել էր, որ «MAGA շարժումը» փորձում է քաղաքական շահ քաղել Չարլի Քըրքի մահվանից:

Ռազմագերիներ