26 Դեկ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխանությունը փորձում է «գործ կարել» 3 սպայի վրա. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը փորձում է «գործ կարել» 3 սպայի վրա. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան
իր էջում տեղեկացրել է, որ օրերս մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով, փորձում
են գործ «կարել» զինվորականների վրա։

«4 տարի կոմայի մեջ գտնվող, զինված ուժերի փոխգնդապետ Արա Մխիթարյանի
մահանալուց մեկ շաբաթ անց, քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացնում է, որ 3 սպայի
նկատմամբ սուտ մատնությամբ նախաքննությունն ավարտվել է:

Հիշեցնեմ, որ մամուլով և Մխիթարյանի հարազատների ու համածառայակիցների
պնդմամբ, ԶՈւ փոխգնդապետ Արա Մխիթարյանի նկատմամբ հարձակմանը մասնակցել է քպ Վայոց
ձորի նախկին մարզպետն (ներկայումս պատգամավոր) ու նրա շրջապատը»,- գրել է պատգամավորը։

Աբրահամյանը նշել է, որ 4 տարիների ընթացքում իշխանությունը ամեն
միջոցի դիմել է իր հետ առնչություն ունեցող անձանց հանցագործների շրջանակից դուրս բերելու
համար, իսկ հիմա էլ գործ է կարում 3 զինծառայողի վրա: