ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում
հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան X-ի (Twitter) իր միկրոբլոգում խոսել է Արցախի
շրջափակումը դադարեցնելու անհրաժեշտության մասին:
«Խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վատթարացող
իրավիճակով:Անհրաժեշտ է ապահովել տեղաշարժի ազատությունն և մարդասիրական հրատապ կարիքների
լուծումը: ՆԱՏՕ-ն խրախուսում է բոլոր շահագրգիռ կողմերին կրկնապատկել ջանքերը բանակցված
համաձայնագրին հասնելու ուղղությամբ»,- գրել է նա: