20 Սեպ
2025
14° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նոր պատժամիջոցների փաթեթը չի ներառի Ռուսաստանից նավթի գնման սահմանափակումներ․ Եվրահանձնակատար

Նոր պատժամիջոցների փաթեթը չի ներառի Ռուսաստանից նավթի գնման սահմանափակումներ․ Եվրահանձնակատար

ԵՄ-ի հակառուսական նոր պատժամիջոցների փաթեթը չի ներառի Ռուսաստանից նավթի գնման սահմանափակումներ, հայտարարել է տնտեսական և սոցիալական հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։

«19-րդ էներգետիկ պատժամիջոցների փաթեթը կոնկրետ չի վերաբերում նավթին, այլ հեղուկացված բնական գազին», – ասել է նա Կոպենհագենում ԵՄ տնտեսության և ֆինանսների նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Նա ընդգծել է, որ ռուսական բրածո վառելիքի լիակատար դուրսբերման ջանքերը կշարունակվեն, սակայն չի նշել այս ռազմավարության իրականացման ժամկետները։

Ռազմագերիներ