
ՀՀ ներկա իշխանությունների ձեռամբ մեր երկիրը հետզհետե կորցնում է իր ինքնիշխանությունը. Սեյրան Օհանյան
Հայաստանի Հանրապետության ներկա իշխանությունների ձեռամբ մեր երկիրը հետզհետե կորցնում է իր ինքնիշխանությունը. լրագրողների հետ զրույցում տոնական երթի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Հայ ժողովրդի զգալի մասը, նաև մենք, մշտական պայքարի մեջ ենք այս իշխանությունների դեմ, որովհետև իրենց ապիկար կառավարմամբ է, որ այս օրով ունենք այսպիսի զգացմունքներ։ Ես գտնում եմ, որ մեզ միշտ հարվածել են, բայց մենք գոտեպնդվել ենք»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ անկախությունը ամենաթանկ ձեռքբերումն է հայ ժողովրդի համար։ Օհանյանը հիշեցրել է, որ անկախությունը ձեռք է բերվել Խորհրդային Միության փլուզման ժամանակ, ինչը հիմք է դարձել նաև Արցախի ինքնորոշման և անկախության համար։
Նա նաև ընդգծել է, որ հայ ժողովուրդը միշտ դիմադրել է դժվարություններին և իր ուժերով կկարողանա հասնել հաջողությունների։