13 Հոկ
2025
12° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անկախության տոնի նախօրյակին չորրորդ հանրապետության ազդարարումը երրորդի վախճանի մասին է նաև ազդարարում. Դավիթ Շահնազարյան

Անկախության տոնի նախօրյակին չորրորդ հանրապետության ազդարարումը երրորդի վախճանի մասին է նաև ազդարարում. Դավիթ Շահնազարյան

34 տարի առաջ այս օրը՝1991թ․ սեպտեմբերի 21-ին, անկախության հանրաքվեով հայ ժողովուրդը «Այո»  ասաց ԽՍՀՄ կազմից դուրս գալուն և անկախ պետություն հռչակելուն. ֆեյսբուքի իր էջում գրել է «Միասնական Վարդենիս» դաշինքի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

Այդ հանրաքվեն հաստատումն էր Անկախության Հռչակագրին, որի համար հիմք հանդիսացավ Արցախյան Շարժումը։ Այսօր չկա Արցախը,կասկածի տակ է Անկախության Հռչակագիրը,ուրեմն ի՞նչ երաշխիք,որ կլինի Անկախ Հայաստան։Հազարավոր նվիրյալներ պատերազմի դաշտում իրենց կյանքը զոհեցին հանուն անկախության,հանուն երկու հայկական պետությունների։Խոնարհումս նրանց հիշատակին», – ասել է Շահնազարյանը։

Նրա խոսքով, անկախության տոնի նախօրյակին չորրորդ հանրապետության ազդարարումը երրորդի վախճանի մասին է նաև ազդարարում։

«Այսօր համաժողովրդական հանրաքվեի օրն է,որտեղ ողջ ժողովուրդն է «Այո» քվեարկել և որևէ մեկը չի կարող միանձնյա ոչ ասել,մենք պետք է ոչասենք: Շնորհավոր տոնդ Անկախ Հայաստան»,- գրել է Շահնազարյանը:

Ռազմագերիներ