Միջազգային հանրությունը պետք է միասնական գործի, որպեսզի Ալիևը դադարեցնի Արցախի շրջափակումը․ Փալոն
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, մեջբերելով Լաչինի միջանցքի վերաբերյալ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությանը, թվիթերյան գրառում է կատարել։
«Ուրախ եմ, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը բարձրաձայնել է Արցախի հումանիտար
ճգնաժամի մասին: Այժմ միջազգային հանրությունը պետք է միասին գործի, որպեսզի Ալիևը
դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը և կրկին թույլ տա առաջին անհրաժեշտության ապրանքների
մատակարարումը դեպի Արցախ»,-գրել է նա: