
Թրամփի վարչակազմն աուտիզմի և պարացետամոլի գործածման միջև կապ է գտել. The Washington Post
Թրամփի վարչակազմը հղիների կողմից պարացետամոլի՝ (Tylenol ապրանքանիշի) գործածման և երեխաների մոտ աուտիզմի զարգացման միջև կապ է տեսնում․ հաղորդում է The Washington Post-ը։
ԱՄՆ Առողջապահության նախարարությունը նախատեսում է կանանց զգուշացնել հղիության վաղ փուլում պարացետամոլ ընդունելու ռիսկերի մասին, եթե նրանք ջերմություն չունեն (դեղամիջոցն օգտագործվում է ոչ միայն որպես ջերմիջեցնող, այլև որպես ցավազրկող)։
Նախարարությունը նախատեսում է կալցիումի ֆոլինատը խորհուրդ տալ որպես «աուտիզմի բուժման» պոտենցիալ միջոց։ Այս դեղամիջոցը՝ Leucovorin ապրանքանիշի անվանմամբ, սովորաբար նշանակվում է որոշակի դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները ճնշելու և վիտամին B9-ի անբավարարությունը բուժելու համար։
Կալցիումի ֆոլինատի վերաբերյալ ծրագրերը գիտական համայնքում նոր քննարկումների ալիք են առաջացրել աուտիզմի պատճառների վերաբերյալ։ WP-ն գրում է, որ որոշ մասնագետներ կարծում են, որ աուտիզմը գենետիկ ծագում ունի, հետևաբար, մեծ մասամբ, այն չի կարող «բուժվել»։