22 Սեպ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամերիկացիները ՄԱԿ-ը համարում են անհրաժեշտ, բայց անարդյունավետ կառույց

Ամերիկացիները ՄԱԿ-ը համարում են անհրաժեշտ, բայց անարդյունավետ կառույց

Ամերիկացիները, մեծ մասամբ, կարծում են, որ Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) անհրաժեշտ դեր է խաղում աշխարհում, սակայն նրանք շարունակում են քննադատաբար վերաբերվել կազմակերպության արդյունավետությանը։ Այս մասին են վկայում Gallup-ի նոր հարցման արդյունքները, որոնք ներկայացրել է POLITICO-ն։

Այս շաբաթ ՄԱԿ-ի 80-րդ Գլխավոր վեհաժողովի նախօրեին հրապարակված հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 60 տոկոսը ՄԱԿ-ն անհրաժեշտ կառույց է համարում։ Միևնույն ժամանակ, 63 տոկոսը կարծում է, որ ՄԱԿ-ը վատ աշխատանք է կատարում գլոբալ խնդիրները լուծելու հարցում։ Միավորված ազգերի կազմակերպությանն աջակցությունն անցյալում ավելի բարձր է եղել. 1997 թվականի հարցման համաձայն՝ ամերիկացիների 85 տոկոսը նշել է, որ համաշխարհային կազմակերպությունն անհրաժեշտ դեր է խաղում աշխարհում։

Այնուամենայնիվ, ամերիկացիների մեծ մասը կողմ է ԱՄՆ կառավարության կողմից ՄԱԿ-ի ֆինանսավորմանը։ Հարցվածների 35 տոկոսը ցանկանում է պահպանել ներկայիս մակարդակը, իսկ 25 տոկոսն՝ ավելացնել ֆինանսավորումը։ 37 տոկոսը նշել է, որ կողմ է ֆինանսավորման կրճատմանը։

Մեծամասնությունը՝ 79 տոկոսը, կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է մնա ՄԱԿ-ի անդամ։ Սակայն 17 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի իր անդամակցությունից։

Հարցված հանրապետականների 59 տոկոսը կարծում է, որ ՄԱԿ-ն անհրաժեշտ դեր չի խաղում՝ դեմոկրատների ընդամենը 19 տոկոսի համեմատ։

Իր երկրորդ նախագահության ընթացքում Դոնալդ Թրամփը, ընդհանուր առմամբ, կոչ է արել ԱՄՆ-ին, որը ֆինանսավորում է ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեի 22 տոկոսը և դրա ամենամեծ ներդրողն է, հրաժարվել միջազգային կազմակերպություններից և կրճատել է միջազգային արտաքին օգնությունը։

Փետրվարին Թրամփն ԱՄՆ-ին դուրս է բերել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից։

Հարցումն անցկացվել է հեռախոսային հարցազրույցների միջոցով օգոստոսի 1-ից 20-ը՝ 1094 ամերիկացիների շրջանում՝ պատահական ընտրանքով։

Ռազմագերիներ