
ՇՀԿ-ն արագ որոշումներ չի կայացնում․ նախկին գլխավոր քարտուղարը՝ կառույցին ՀՀ-ի և Ադրբեջանի անդամակցության մասին
Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) չի ձգձգում Ադրբեջանի և Հայաստանի անդամակցությունը. նրանց անդամակցությունը պահանջում է կոնսենսուս։ Այս մասին ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է ՇՀԿ-ի նախկին գլխավոր քարտուղար (2016-2018) Ռաշիդ Ալիմովը։
«Նոր անդամ պետությունների ընդունման ընթացակարգը հստակ սահմանված է և բազմիցս դիմացել է ժամանակի փորձությանը։ Ընդունման որոշումները կայացվում են կոնսենսուսով։ ՇՀԿ-ի պատմության ընթացքում ոչ մի դիմում չի մերժվել։ Յուրաքանչյուր դիմում ուշադիր և մանրակրկիտ դիտարկվում է՝ անհատական հիմունքներով։ Կարող է թվալ, որ գործընթացը ձգձգվում է, բայց դա այդպես չէ», – նշել է Ալիմովը՝ մեկնաբանելով Երևանի և Բաքվի՝ ՇՀԿ-ին անդամակցությունը։
Նախկին գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ խնդիրը դիմումների քննարկման արագությունը չէ, այլ գործընթացի շարունակական բնույթը։ «ՇՀԿ-ն արագ որոշումներ չի կայացնում», – նշել է նա։