
Իսրայելը սպանել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ոստիկանության փոխհրամանատարին
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ոստիկանության փոխհրամանատարի սպանության մասին․ գրում է The Times of Israel-ը։
«Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում կենտրոնական ճամբարների վրա ճշգրիտ հարվածով սպանել են ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ոստիկանության փոխհրամանատար Իյադ Աբու Յուսեֆին»,- նշվել է հայտարարությունում։
Իսրայելի զինվորականների տվյալներով՝ Յուսեֆը «մասնակցել է Իսրայել ներխուժմանը և ՀԱՄԱՍ-ի կողմից 2023 թ-ի հոկտեմբերի 7-ին իրականացված դաժան կոտորածին»։ Ավելին, ԶՈՒ-ն հավելել է. «Գազայի հատվածում մարտերի ժամանակ նա պլանավորել է իսրայելական զորքերի դեմ դարանակալումներ և մասնակցել է ահաբեկչական կազմակերպության ակտիվների անվտանգության ապահովմանը»։
Իսրայելի ԶՈՒ մամուլի ծառայությունը Յուսեֆի սպանությունն անվանել է «լուրջ հարված ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ոստիկանության կարողություններին, որը հետախուզական տվյալներ է հավաքում իսրայելական ուժերի վերաբերյալ և վերահսկում ծովային տարածքն ահաբեկչական կազմակերպության ռազմական թևի համար»։