28 Դեկ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ իշխանության համաձայնությամբ կամ նրանց լռությամբ Ադրբեջանը բարեկարգում ու կահավորում է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ իշխանության համաձայնությամբ կամ նրանց լռությամբ Ադրբեջանը բարեկարգում ու կահավորում է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը ակտիվ աշխատանքներ է տանում Աղդամի հատվածում (դեպի Ստեփանակերտ)`
ճանապարհի բարեկարգման և կահավորման ուղղությամբ․ ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ
ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հատկանշական է, որ այդ աշխատանքները մեկնարկել են հուլիսին Բրյուսելում
Հայաստան-Ադրբեջան բանակցություններից հետո: Տարբերակներն առանձնապես շատ չեն: Կա՛մ
Հայաստանի իշխանության հետ, կա՛մ նրանց լռությամբ, Ադրբեջանը ստացել է Աղդամ-Ստեփանակերտ
երթուղու շահագործման համաձայնություն կամ Հայաստանի ինքնաօտարումը Արցախի հետ կապված
հարցերից Ադրբեջանի համար կանաչ լույս է վառել ինչ-որ փուլում դրա գործարկմանը գնալու
համար: Միգուցե Ադրբեջանի համար ազդակ է նաև ստեփանակերտյան որոշ ուժերի` Աղդամ-Ստեփանակերտ
երթուղու շահագործման վերաբերյալ հրապարակային հայտարարությունները, սակայն որքան ես
եմ հասկանում, Արցախում շատերը դա ընդունում են որպես ադրբեջանացում և այդ գործընթացի
դեմ մեծ հակազդեցություն կա: Համենայդեպս Ադրբեջանն ինչ-որ պրոցես է եփում, որն անկասկած
չի բխում հայկական շահերից»,-գրել է նա: