
ՀԱՄԱՍ–ը նամակ է գրել Թրամփին՝ խնդրելով 60-օրյա հրադադար․ Fox News
Fox News-ի տվյալներով՝ ՀԱՄԱՍ խմբավորումը նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Ըստ հաղորդագրության՝ խմբավորումը խնդրում է 60-օրյա հրադադար՝ Գազայում պահվող պատանդների կեսի անհապաղ ազատ արձակման դիմաց։
Նամակն այժմ գտնվում է Քաթարի միջնորդների ձեռքում և, ինչպես սպասվում է, այս շաբաթ կհասցվի նախագահին։