23 Սեպ
2025
17° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Դավիդ Վադեֆուլի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-գերմանական հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացը, այդ թվում՝ Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։

Ռազմագերիներ