23 Սեպ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում դատական իշխանությունը ժողովրդի հետ ոչ մի օրգանական կապ չունի. Փաշինյանի հայտարարությունները` կետերով

ՀՀ-ում դատական իշխանությունը ժողովրդի հետ ոչ մի օրգանական կապ չունի. Փաշինյանի հայտարարությունները` կետերով

Նիկոլ Փաշինյանը Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում մասնակցում է պանելային քննարկման, որի առանցքային հայտարարությունները ներկայացնում ենք կետերով.

  • Առաջարկում եմ, որ «երազանք», «ապագա», «իդեալ» բառերի հետ մենք մեր հարաբերությունները փոխենք, որովհետև ինչի՞ մենք պետք է երազենք ժողովրդավարության մասին, եթե մենք այսօր կարող ենք այդ ժողովրդավարությունը քննարկել, ստեղծել, կառուցել։
  • 2018 թվականից այս կողմ Հայաստանում որևէ ընտրություն չի կեղծվել։
  • Կարծում եմ, որ Հայաստանում մամուլը գործում է ազատորեն, և ինտերնետից օգտվելու որևէ սահմանափակում չկա։
  • Ո՞վ է Հայաստանում ժողովրդավարության լիդերը, ժողովրդավարության պաշտպանը և ժողովրդավարության արժեքների կրողը։ Այս դեպքում բացառիկ իրավիճակ ունենք, որ այդ արժեքների կրողն իշխանությունն է։
  • Ժողովրդավարության ամենակարևոր հատկանիշն ինքնահայեցումն է. այնտեղ, որտեղ չկա ինքնահայեցում, այնտեղ չկա ժողովրդավարություն։
  • Հայաստանում ամենակարևոր բարեփոխումներից մեկը պիտի լինի նոր Սահմանադրության ընդունումը: Այդտեղ ամենակարևոր ինստիտուցիոնալ խնդիրը պետք է լուծվի՝ դատական իշխանության օրգանիկ կապի ստեղծումը ժողովրդի հետ։
  • Նախ մտածողությունը պետք է փոխվի, հետո՝ Սահմանադրությունը։
  • Ես այսօր տեսնում եմ լուրջ համակարգային պրոբլեմ. Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանությունը չի բխում ժողովրդից և նրա հետ ոչ մի օրգանական կապ չունի։
  • ՀՀ-ում ժողովրդավարության մի հսկայական մաս պարզ հայհոյախոսություն է: Հեր, մեր, էրեխա ենք հայհոյում, սա՞ է այսօր մեր ժողովրդավարությունը, ո՞վ է պայքարում սրա դեմ:
Ռազմագերիներ