ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տրամադրել Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկատվություն տրամադրելու համար
ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը տրամադրել
ժամանակ Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն
տրամադրելու մասին, տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի
ֆեյսբուքյան էջից։
Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել
այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների,
առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին: