
Տարվա ամենաուժեղ թայֆունը մոտենում է Հոնկոնգին․ մարդիկ խուճապահար դատարկում են սուպերմարկետները
Հոնկոնգում մարդիկ խուճապի մեջ են այս տարվա ամենաուժեղ արևադարձային ցիկլոնի՝ «Ռագասա» գերթայֆունի պատճառով։ Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգից տարհանվել է ավելի քան 300,000 մարդ, չեղարկվել են հարյուրավոր չվերթներ, փակվել՝ դպրոցները․ գրում է Reuters գործակալությունը։
Իշխանությունները կոչ են արել մարդկանց մնալ տանը․ ուղևորատար չվերթների մեծ մասը կդադարեցվի մինչև հինգշաբթի։
Սուպերմարկետներում դարակներին քիչ բան է մնացել․ բնակիչները խուճապահար առաջին անհրաժեշտության իրեր են գնում՝ վախենալով, որ խանութները կարող են երկու օր փակ լինել։
Մարդիկ երիզել են տների և այլ հաստատությունների պատուհանները՝ կոտրված ապակու հասցրած վնասը նվազեցնելու նպատակով։
Սպասվող թայֆունի ֆոնին ջրհեղեղների, փոթորիկների և սողանքների մասին նախազգուշացումներ են հնչել։