23 Սեպ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվա-Երևան չվերթի բոլոր ուղևորները վերադարձել են Հայաստան․ Շարմազանով

Մոսկվա-Երևան չվերթի բոլոր ուղևորները վերադարձել են Հայաստան․ Շարմազանով

Մոսկվա-Երևան չվերթի բոլոր ուղևորները վերադարձել են Հայաստան․ ABC media-ին ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, որ ևս Մոսկվայում էր մնացել օդային տագնապի և օդային տարածքի փակ լինելու պատճառով։ Նա սեպտեմբերի 22-ին գրառում էր կատարել՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։ 

«Մոսկվայի օդը փակ է ԱԹՍ-ի հնարավոր հարձակումների պատճառով։ 6 ժամ է Շերեմետեւոյում ենք: Նիկոլին ասեք՝ մի հատ WhatsApp զանգ անի Թրամփին, որ էս հարցին լուծում տան։ Ինքնաթիռում 3 մլն «վարչապետերից» նստած մարդիկ կան։ Անհարմար է»,- գրել էր Շարմազանովը։ 

Շարմազանովը մեզ հետ զրւյցում ասել է, որ սեպտեմբերի 22-ին՝ 16։40-ին, պետք է վերադառնար, բայց հասել են քիչ առաջ՝ կեսօրին մոտ։ 

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 22-ի երեկոյից մինչև 23-ի առավոտյան Մոսկվայի հակաօդային պաշտպանական ուժերը հետ մղեցին լայնամասշտաբ օդային հարձակում։

Մոսկվայի քաղաքապետի պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ 12 ժամվա ընթացքում ոչնչացվել է ընդհանուր առմամբ 32 անօդաչու թռչող սարք։ 

Առաջին տեղեկությունը օդային հարձակման մասին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ալիքում հայտնվել է սեպտեմբերի 22-ին՝ ժամը 19։30-ին։ Այդ պահին նշվել էր, որ «ՊՆ-ի հակաօդային համակարգերը հետ են մղում Մոսկվան գրոհող անօդաչուների հարձակումը»։ Սակայն այդ հաղորդագրության մեջ հստակ թիվ չէր նշվել։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հակաօդային համակարգերը աշխատել են ողջ գիշեր։ Վերջին հաղորդագրությունը երկու անօդաչուի ոչնչացման մասին ստացվել է սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։41-ին։ 

Այդ ընթացքում Մոսկվայի քաղաքապետի Telegram ալիքում հրապարակվել է անօդաչուներին վերաբերյալ 15 պաշտոնական հաղորդագրություն։ Ամենաակտիվ հարձակումները տեղի են ունեցել երեկոյան և առավոտյան ժամերին։

Մոսկվայի տվյալներով՝ խոցվել է 32 օդային թիրախ։ Նախնական տվյալներով՝ գետնի վրա լուրջ վնասներ չկան։ Զոհեր ևս չկան։ 



Ռազմագերիներ