23 Սեպ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սպիտակ տունը կարող է թույլատրել Թուրքիային արտադրել F-35 և F-16 կործանիչների բաղադրիչներ․ Bloomberg

Սպիտակ տունը կարող է թույլատրել Թուրքիային արտադրել F-35 և F-16 կործանիչների բաղադրիչներ․ Bloomberg

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է ձեռք բերել հարյուրավոր Boeing ինքնաթիռներ և Lockheed Martin կործանիչներ՝ միաժամանակ ձգտելով որոշ բաղադրիչների տեղական արտադրության։ Այդ պայմանագրերի արժեքը կարող է գերազանցել 10 միլիարդ դոլարը․ գրում է Bloomberg-ը։

Գործակալությունը հայտնել է, որ այս ծրագրերի իրականացումը կախված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաստատումից, որն Էրդողանին կընդունի Սպիտակ տանը:

Այս հանդիպումը կարևոր է երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար՝ Թուրքիայի կողմից ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգի գնումից և դրան հաջորդած ԱՄՆ պատժամիջոցներից հետո: Եթե կողմերը հասնեն համաձայնության, ապա Անկարան կկարողանա ձեռք բերել 40 F-35A կործանիչ և նոր F-16 -եր, հարյուրավոր ռումբեր և հրթիռներ, ինչպես նաև արագացնել ամերիկյան GE շարժիչների արտադրությունը թուրքական կործանիչների և ինքնաթիռների համար: Սա նաև հող կհարթի ռազմական արդյունաբերության ոլորտում թուրքական ընկերությունների միջև ընդլայնված համագործակցության համար:

Թուրքիան շահագործում է մոտ 240 F-16, ինչն աշխարհում երկրորդ ամենամեծ քանակն է ԱՄՆ-ից հետո: Նոր F-16-ների վաճառքը կարող է Անկարային հնարավորություն տալ դուրս բերել իր հնացած F-4 ինքնաթիռները, մինչև երկիրը կարողանա մշակել իր սեփական ռազմական ինքնաթիռը:

Ըստ գործակալության աղբյուրների՝ Անկարան ԱՄՆ-ից թույլտվություն է խնդրել ձեռք բերել և հավաքել GE Aerospace F110 և F404 շարժիչներ, որոնք օգտագործվում են ԱՄՆ-ում արտադրված կործանիչներում, ինչպես նաև Թուրքիայի երկշարժիչ Kaan ռազմական ինքնաթիռներում և Hurjet ուսումնական ինքնաթիռներում:

Նրանք նշել են, որ ԱՄՆ-ն դեռևս չի արձագանքել Թուրքիայի խնդրանքին, ինչը կարող է արագացնել ամերիկյան շարժիչների արտադրությունն՝ ԱՄՆ-ում արտադրված ռազմական ինքնաթիռների պահանջարկի աճի ֆոնին, հայտնում են աղբյուրները:

Ռազմագերիներ